
Սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ազգային և քաղաքացիական իրավունքների ջատագով ուժերի մասնակցությամբ, որի արդյունքում ընդունվեց հայտարարություն։ Մասնավորապես, նշվեց, որ ներկաները պատրաստակամություն հայտնեցին սկսել համակարգային օրակարգի մշակման համատեղ աշխատանքներ։
Համախմբումը նախաձեռնել է Ազգային ժողովրդավարական բևեռը, որն այժմ նաև ակտիվ լոբբիստական աշխատանքներ է իրականացնում արտերկրում։