Փաշինյանը մեկնում է Մոսկվա, հնարավոր է՝ մի քանի օրով

  • 18:07 24.09.2025

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նա այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Փաշինյանը պլանավորում է մասնակցել սեպտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Համաշխարհային ատոմային շաբաթին։

Նշվում է, որ Պուտինը ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային ֆորումում։

«Ռուսաստանի ղեկավարի հետ միասին ֆորումին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության նախագահ Լուկաշենկոն, Մյանմայի Միության նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, ՀՀ վարչապետ Փաշինյանը, Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական ​​Հանրապետության վարչապետ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Գրոսին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Նիգերի Հանրապետության և մի շարք մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ», – ասվում է հայտարարության մեջ։

Փաշինյանը կարող է Մոսկվայում մնալ մի քանի օր։