ՄԱԿ 80-րդ նստաշրջանի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության խթանումը:
Հիշեցնենք, որ Հայաստանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու շրջանակներում սատարել է Սինիրլիօղլուի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտությանը։
Հիշեցնենք նաև, որ այս տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ կենտրոնակայանում կկայանա Մինսկի խմբի փակման արարողությունը, գրեթե տոնակատարությունը։ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Արցախի կարգավիճակը վիճելի համարելուց և դրա շուրջ բանակցելուց, թեկուզ ավելի վաղ Փաշինյանն ասում էր, որ դա կանի Բաքվի հետ “խաղաղության պայմանագիր” ստորագրելուց հետո։
Սինիրլիօղլուն էլ մեծ պատրաստակամությամբ ցրում է Մինսկի խումբը։ Բոլորը գոհ են։