ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը մեկնարկում է լուսանկարչության դասընթաց։ Մ
եկնարկը`սեպտեմբերի 29-ին, հասցե՝ ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոն (Ալեք Մանուկյան 1), շաբաթը 2 անգամ։ Դասընթացը բաղկացած է 20 դասից։
Արժեքը՝ 100,000 դրամ ամբողջ դասընթացի համար
Գրանցման հղում`
https://bit.ly/4gwTSLn
Դասընթացավար՝ Արեգ Բալայանը։ Նա լուսանկարիչ և վիզուալ արտիստ է, որին շատերը ծանոթ են հատկապես իր սթրիթ արթի՝ Հայաստանի ամենատարբեր վայրերում ծվարած Բլօջիկների շնորհիվ:
Ծնվել և մեծացել է Երևանում, սակայն 2005թ. տեղափոխվել է Արցախ: 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ զորակոչվել է, ինչպես ինքն է ասում՝ որպես մոբիլիզացված զինվորիկ, մոբ: Հենց այս փորձառությունն է պատմում Արեգի “Մոբ.” Ֆոտոէսսեն, որը շատ մեծ արձագանք ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մրցույթներում և մեդիայում։
Պատերազմն ու պատերազմի հետևանքները դարձան Արեգի անհատական և համատեղ ծրագրերի հիմնական հետազոտության առարկան, և հենց այդ մասին է Հետևանքը՝ արտեֆակտ ծրագիրը, որը դիմանկարի միջոցով պատմում է պատերազմի հետևանքների մասին, ինչպես նաև 2020թ. պատերազմին հաջորդած Ես կամ (Ergo Sum I 2021) ծրագիրը, որտեղ կարծես Բլօջիկներն են պատմում պատերազմը:
Ունի ավելի քան 23 տարվա փորձ, աշխատել է Reuters, Al Jazeera, The Guardians, Associated Press, Esquire magazine և այլ միջազգային հարթակների հետ։
Նախագծեր
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ շարունակական կրթության կենտրոն

Հեռ.` (+374 60) 710 212

Էլհասցե`
[email protected]