Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը խոչընդոտում է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության հանձնաժողովի զեկույցի ներառմանը Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում։ Զեկույցը պետք է պատրաստվեր Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի կողմից դեռևս մեկ տարի առաջ, և այժմ Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինքը հիմքեր չունի այն օրակարգում ներառելու համար։
Այն տեսությունը, որ 44-օրյա պատերազմը քողարկում էր Արցախի ի սկզբանե պայմանավորված հանձնումը, գնալով ավելի ու ավելի է ակտուալ դառնում հայկական քաղաքական օրակարգում։ Նիկոլ Փաշինյանն ինքը անուղղակիորեն հաստատեց այս տեսությունը՝ ասելով, որ Արցախը կարող էր հանձնվել առանց հազարավոր զոհերի և պատերազմի, բայց դա կդիտվեր որպես դավաճանություն։
Իրականում, կան բազմաթիվ «խոստովանություններ» 2020-2023 թվականների պատերազմի պայմանավորված բնույթի, համաշխարհային կոնսենսուսի, ռուս-թուրքական դավադրության և դրան Հայաստանի կառավարության մասնակցության վերաբերյալ։ Սակայն այս դավադրության նպատակների ամենաակնհայտ «ապացույցը»՝ 2020-2025 թվականներին տեղի ունեցածն է։
Սա դավադրություն չէր՝ Արցախը հանձնելու և այնուհետև անկախ Հայաստանը որևէ «տարածաշրջանային» համակարգի մեջ ինտեգրելու համար։ Սա դավադրություն էր՝ Հայաստանը վերացնելու համար, ինչը անհնար էր առանց պատերազմի և Արցախի հանձնման։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը Երրորդ Հանրապետության ավարտի և նոր Սահմանադրության ընդունման մասին ենթադրում է, որ այս դավադրությունը հասել է իր նպատակին և տրամաբանական ավարտին։
Այն, թե ինչ կլինի դրանից հետո՝ արդյոք Հայաստանը կդառնա Օսմանյան, Ռուսական կամ այլ կայսրությունների մաս, արդյոք կբաժանվի՞ մասերի, թե՞ կդադարի գոյություն ունենալ որպես հայ ժողովրդի հայրենիք, ենթադրում է վճռորոշ կետի արկայություն. Հայաստանը որպես ազգային պետություն այլևս չպետք է գոյություն ունենա։ Եվ մենք հիմա գտնվում ենք այս վերջնական կետում։
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ նա հանդիմանեց Ալիևին «խաղաղության գործընթացը» խոչընդոտելու համար, ընդհանուր առմամբ ընկալվեց որպես «խնդրանք»՝ չխառնվել Քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավին՝ նախազգուշացնելով, որ այլ ղեկավարության ներքո Հայաստանը կարող է հրաժարվել հանցավոր դավադրության միջոցով ձեռք բերված ամեն ինչից։
Սակայն, արդեն իրականացված դավադրության տրամաբանությունը, երբ Երրորդ Հանրապետության փակման հարցն արդեն իսկ օրակարգում է, և ոչ մի քաղաքական ուժ չի բարձրաձայնել այն պաշտպանելու համար, առաջացնում է հարց. եթե դավադրությունը փակված է, և դրա նպատակը իրականացված է, ապա ինչո՞ւ պետք է Ալիևը և մյուսները օգնեն Փաշինյանին վերընտրվել։
Փաշինյանի ելույթը հստակորեն արտահայտում էր անհանգստություն և «լքված» լինելու վախ։ Նա ավելին չունի առաջարկելու. նա կատարել է իր գործառույթը, և Փաշինյանին իշխանության մեջ պահելու որևէ պատճառ չկա։ Ավելին, նա արդեն դառնում է վտանգավոր «տեղեկատվության կրող»։
Հայ հասարակությունն այժմ իրադարձությունները ընկալում է արհեստական հակամարտությունների պարտադրված կլիշեների շրջանակներում՝ նախկինների և ներկաների, ռուսամետ և արևմտամետ ուժերի միջև՝ Չորրորդ Հանրապետության որպես հայկական պետականության շարունակության կանխավարկածով, որի մեջ յուրաքանչյուրը դնում է սեփական մոտեցումը։ Սակայն հակահայ դավադրության մասնակիցները ելնում են այլ կանխավարկածից՝ որ Հայաստանն այլևս գոյություն չի ունենա։
Հայ հասարակությունը չի հավատում նման արդյունքի, ինչպես որ չէր հավատում Արցախի հանձնմանը կամ 2020-2025 թվականներին տեղի ունեցածին։ Մարդիկ չեն հավատում, որ իրենց սեփական էլիտան ընդունակ է նման դավաճանության։