Անհայտ կորածների ծնողները փակել են Պաշտպանության նախարարության դարպասները

  • 14:14 29.09.2025

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները, որոնք բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց, ուժով փակել են ՊՆ–ի դռները և թույլ չեն տալիս, որ որեւէ մեկը դուրս գա շենքից։

«Չի բացվելու էս դուռը, Գնա երեխուս բեր, բացենք»,–ասաց ծնողներից մեկը։

Իրավիճակը լարված է։ Այստեղ ժամանեցին ոստիկանության ուժեր։

Ոստիկանները փորձեցին ազատել ՊՆ–ի մուտքի հատվածը, քաշքշոց սկսվեց նրանց և ծնողների միջեւ, սակայն ծնողները չնկրկեցին։

Ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։