ՀՀ կառավարությունը 2024-ի մայիսի 16-ին հաստատեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ նախատեսված 2024–2029 թվականների համար: Ծրագիրը նպատակ ունի ապահովել բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների մասշտաբային լուծում, սակայն արդեն գործող կարգն ու ծրագրի դրույթները մի շարք խնդիրներ են առաջացրել, որոնք բացահայտվում են ինչպես իրավական տեսանկյունից, այնպես էլ շահառուների անձնական փորձառությամբ: Այս մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել Անուշ Շահրամանյանի CivilNet-ում հրապարակված վերլուծական հոդվածում, որին կից նաև առաջարկվում էր բռնի տեղահանվածներին մասնակցել առցանց հարցման:
Առցանց հարցմանը սեպտեմբերի 29-ի դրությամբ մասնակցել է 626 օգտատեր. նրանք պատասխանել են հետևյալ հարցին՝ «Արդյո՞ք մտադիր եք օգտվել բնակարանային ապահման պետական աջակցության ծրագրից»:
Այս տվյալները ցույց են տալիս, որ առայսօր մոտավորապես 10 տեղահանվածից միայն 3-ն են արդեն օգտվում ծրագրից, մինչդեռ մնացածները կամ դեռ մտադիր են դիմել, կամ չեն կարողանում դիմել ծրագրի բարդացված կետերին չհամապատասխանելու հանգամանքով պայմանավորված, կամ էլ չեն դիմում, որովհետև մերժում են գործող պայմանները՝ համարելով դրանք անարդար:
Ծրագրի հիմնական իրավական և գործնական խնդիրները հետևյալն են.
Հարցմանը մասնակցելուց զատ, Արցախից բռնի տեղահանվածները նաև մեկնաբանություններ են թողել Facebook սոցիալական հարթակում` հարցմանը վերաբերող գրառման տակ, ինչպես նաև բուն հարցման մեկնաբանություններում ևս արտահայտել իրենց կարծիքները: Դրանցից մի քանիսը՝ ստորև.
Գոհար Պետրոսյան – «Միայն բազմազավակ ընտանիքները և մեծ հնարավորությունների տեր մարդիկ կարող են այս ծրագրով տուն ձեռք բերել, իսկ մյուսներին դրել են անելանելի վիճակի մեջ… Մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ խաղացին»:
Լևոն Մկրտչյան – «Դիմել ենք, բայց մերժել են՝ ասելով, որ այլ երկրի քաղաքացիություն ևս ունենք, ու կապ չունի, որ կռված և վիրավորված ենք»:
Բելլա Դանիելյան -10 տոկոսը պետությունն է տրամադրում, իսկ 90 տոկոսը դրել են Արցախցիների վրա՝ բանկով տոկոսի միջոցով։ Իսկ բանկերը չեն տրամադրում այդքան գումարներ, որ կարողանանք տուն ձերք բերել։
Ամփոփում
– Ծրագիրը շատ կարևոր և անհրաժեշտ է, սակայն գործող կարգը ստեղծում է տարիքային խտրականություն և սահմանափակում բռնի տեղահանված չափահասների իրավունքները.
– Վարչարարական անորոշությունները, հատկապես՝ «Օպերատիվ շտաբի» ցուցակների հետ կապված, կարող են այն մարդկանց զրկել աջակցությունից, որոնք ըստ էության դրա իրավասու շահառուներ են.
– Հարցման տվյալները վկայում են, որ բռնի տեղահանվածների մեծ մասը կա՛մ արդեն օգտվում է, կա՛մ մտադիր է դիմել, սակայն մոտ 29%-ը հրաժարվում է՝ հիմնավորելով դա անհամաչափ կամ անարդար պայմաններով.
– Իրական մարդկանց մեկնաբանությունները ցույց են տալիս ծրագրի գործնական խնդիրները, էմոցիոնալ ծանրությունն ու սոցիալական արդարության բացակայությունը.
– Հասարակական արձագանքը հաճախ ուղեկցվում է ատելության խոսքով, ինչը հավելյալ ուշադրության կարիք է առաջացնում ծրագրի հստակ հաղորդակցության և վավերացման մեխանիզմների համար:
«Ստեփանակերտ» մեդիա ակումբ