Կին խոհարարները միացել են Ռուսաստանի դեմ պարտիզանական պայքարին

  • 19:33 29.09.2025

Սևաստոպոլում ձերբակալվել է քաղաքային սննդի կետում որպես խոհարար աշխատող ռուս կին, որը պլանավորում էր թունավորել ռուս զինվորներին։

Ըստ ԱԴԾ-ի՝ կինը համագործակցել է ուկրաինական հետախուզության հետ։ Նա նաև Կիևին էր տրամադրում Սևծովյան նավատորմի նավերի տեղակայման վայրերի լուսանկարներ, որոնք Ուկրաինայի զինված ուժերը հետագայում օգտագործել են հրթիռային հարձակումներ պլանավորելու համար։

Պատերազմը վաղուց մոլեգնում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի տարածքում։ Ռուսաստանի խորքում անօդաչուների և հրթիռային հարվածներից բացի, Ուկրաինան օգտագործում է պարտիզաններ, որոնք գործում են ներսից՝ պայթեցնելով երկաթուղիները և այլն։

Բայց կին խոհարարները, որոնք կարող են թունավորել մի ամբողջ գումարտակ, իսկապես նոու-հաու է։