Միլիոնավոր մարդիկ մասնակցել են եվրոպական քաղաքներում պաղեստինի օգտին կազմակերպված բողոքի ցույցերին

  • 09:08 05.10.2025

Հոկտեմբերի 4-ին, շաբաթ օրը, ամբողջ Եվրոպայում տեղի ունեցան Պաղեստինի աջակցության զանգվածային հանրահավաքներ: Բողոքի ցույցեր տեղի ունեցան Հռոմում, Բարսելոնայում, Դուբլինում, Լիսաբոնում, Լոնդոնում և Փարիզում: Մասնակիցները կոչ արեցին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և ազատ արձակել Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված «Սումուդ» նավատորմի անդամներին, որոնք պատրաստվում էին մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան:

Իտալիայում, որտեղ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն չորրորդ օրը, կազմակերպիչները գնահատում են, որ հոկտեմբերի 3-4-ին բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 2 միլիոն մարդ: