Իսրայելը մշակում է առաջադեմ հարձակողական զենքեր և կիսվում դրանցով Միացյալ Նահանգների հետ, հայտարարեց վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Իսրայելը մշակում է մոլորակի ամենաառաջադեմ հարձակողական զենքերը, որոնք անգերազանցելի են որևէ գերտերության կողմից, և այն կիսվում է դրանցով Միացյալ Նահանգների հետ», – հայտարարեց նա։
Իսրայելի վարչապետը նաև նշեց, որ իր երկիրը աջակցում է Միացյալ Նահանգներին ոչ միայն հարձակողական, այլև պաշտպանական տեխնոլոգիաներով, ինչպես նաև հետախուզական տվյալներով։
2024 թվականի վերջին Իսրայելի զենքի և ռազմական տեխնիկայի արտահանումը հասել է պատմական առավելագույնի՝ 14.7 միլիարդ դոլարի, գրում է The Defense Post-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը։ «Պահանջարկը պայմանավորված է Գազայի պատերազմում օպերատիվ նվաճումներով», – նշեց Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
2024 թվականին Միացյալ Նահանգները առաջատարն էր զենքի արտահանման մեջ (42.329 միլիարդ դոլար), որին հաջորդում էին Ռուսաստանը (13.75 միլիարդ դոլար) և Ֆրանսիան (7.698 միլիարդ դոլար)։ Փաստորեն, Իսրայելը տեղափոխվեց երկրորդ տեղ, դուրս մղելով Ռուսաստանին։
Եվրոպական երկրները, արաբական միապետությունները և այնպիսի երկրներ, ինչպիսին է Ադրբեջանը, ներկայումս Իսրայելից գնում են առաջադեմ զենք։ Վերջերս անօդաչուների հարձակումներից հետո եվրոպական երկրները հերթ են կանգնում Իսրայելի մոոտ, որն ունի անօդաչուների դեմ պայքարի տեխնոլոգիաներ։
Միևնույն ժամանակ, Գազայում պատերազմը շատ երկրների ստիպում է ձևացնել, թե հրաժարվում են Իսրայելից զենք գնելուց։
Իսպանիան, Սլովենիայից հետո, հայտարարեց Իսրայելի հետ զենքի առևտրի լիակատար արգելքի մասին, սակայն խոսքերից գործի անցնելը աննկատ չի մնացել բանակի և իրավապահ մարմինների կողմից, որոնք, ի թիվս այլ բաների, Իսրայելից ստացել են որակյալ զինամթերք, հրթիռային կայանքներ և տվյալների փոխանցման համակարգեր։
Իսպանիան ուժեղացրել է իր հռետորաբանությունը Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ, որոնք այն համարում է ցեղասպանություն։ Մադրիդը խոստացել է ավելացնել համաեվրոպական զենքի արգելք։ Առայժմ որոշ երկրներ (բացառությամբ Սլովենիայի – խմբ.) համաձայնվել են Իսրայելի հետ առևտրային հարաբերությունների մասնակի սահմանափակումների։
2024 թվականին Իսրայելը արտահանել է 14 միլիարդ դոլարի զենք, որի մոտ կեսը բաժին է հասել եվրոպական երկրներին։ Այս երկրները գնում են զենիթային հրթիռներ, հակատանկային հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, փոքր և թեթև զենքի համար նախատեսված զինամթերք, էլեկտրոնային համակարգեր և այլն։ Euronews-ի տվյալներով՝ տեսականին բավականին բազմազան է. հաճախորդների թվում են Ռումինիան, Գերմանիան, Դանիան և Էստոնիան։
Forbes-ի տվյալներով՝ Գերմանիան շարունակում է զենք գնել Իսրայելից։ Ուկրաինան ևս հաստատել է, որ Իսրայելը նրան տրամադրել է ամերիկյան MIM-104 Patriot PAC-2 համակարգեր, որոնք անցյալ տարի դուրս է բերվել շահագործումից։ «Իսրայելական համակարգը գործում է Ուկրաինայում արդեն մեկ ամիս։ Աշնանը մենք կստանանք ևս երկու Patriot համակարգ. սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել», – սեպտեմբերի 27-ին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Իսրայելի՝ Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի հետ կնքված համաձայնագրերը 2023 թվականի 3%-ից աճել են մինչև 12%։
Սակայն, այս տարի իսրայելական պաշտպանական ընկերությունները զրկվեցին Դուբայի առաջիկա ավիաշոուին մասնակցելուց՝ «տեխնիկական վերանայումից» հետո, հաղորդում է AFP-ն։
ԱՄԷ-ն զգուշացրել է Իսրայելին, որ Արևմտյան ափի ցանկացած անեքսիա կլինի կարմիր գիծ Աբու Դաբիի համար, որը լրջորեն կխաթարի Աբրահամի համաձայնագրերի ոգին, որոնք կարգավորել են երկու երկրների միջև հարաբերությունները: Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում ստորագրված Աբրահամի համաձայնագրերը թույլ տվեցին ԱՄԷ-ին, Բահրեյնին և Մարոկկոյին կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ ԱՄՆ միջնորդությամբ։
«Իսկզբանե մենք համաձայնագրերը դիտարկում էինք որպես պաղեստինյան ժողովրդին և նրանց անկախ պետություն ունենալու օրինական ձգտումներին մեր շարունակական աջակցությունն ապահովելու միջոց», – Reuters-ին ասել է ԱՄԷ քաղաքական հարցերով նախարարի օգնական և արտաքին գործերի նախարարի դեսպան Լանա Նուսեյբեհը: «Սա մեր դիրքորոշումն էր 2020 թվականին, և այն մնում է մեր դիրքորոշումն այսօր»։