Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության մոտ։
«Մենք պահանջում ենք, որ այս մարդիկ այլևս Արցախի մասին չխոսեն, որովհետև նրանց համար Արցախի հարցը փակված է։ Արցախցիների հետվերադարձի իրավունքը ոտնահարել են, մի իրավունք է մնացել արցախցիների ձեռքին։ Բոլոր արցախցիների տուն-տեղ տարել եք, վաճառել եք, դավաճանել եք, նրանցից խլել եք իրենց զավակներին, այսօր էլ մեր իրավունքներն եք ուզում մեզնից խլել»,–ասաց ակցիայի մասնակից Անաստաս Իսրաելյանը։