Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվեց անոմալ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ անոմալ տաք եղանակը հոկտեմբերի 10-ից կնահանջի:
«Վաղվանից սկսած՝ մեր երկրում օդի շրջանառությունը կփոխվի: Հարավային տաք հոսանքները կփոխարինվեն Սև ծովից եկող համեմատաբար ցուրտ հոսանքներով, որոնց ներխուժման արդյունքում հոկտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատությամբ ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 7-ից 10 աստիճանով:
Առաջիկա 5 օրերին լուրջ անձևներ չկան»,- ասել է Սուրենյանը: