Ընտրական հանելուկը սկսում է հավաքվել Հայաստանում։ Հիմնականում ուշադրությունը կենտրոնանանում է դաշինքների, հայտարարությունների և կանխատեսումների վրա՝ ով ում հետ կմասնակցի ընտրություններին, ովքեր են վարչապետի թեկնածուները և այլ մանրամասներ։ Սակայն ընտրությունների արդյունքը կորոշվի արտաքին քաղաքական միջավայրով, որը զգալիորեն փոխվել է 2021 թվականից ի վեր և կարող է չար կտակ խաղալ գործող իշխանությունների հետ։ Նիկոլ Փաշինյանը, որը հինգ տարի ձևացրել էր, թե «անջատվում է» Ռուսաստանից, հաճոյանալով ռուս-թուրքական ծրագրերին և թեքվելով դեպի ժողովրդավարական Եվրոպա, հանկարծ հայտնվում է Թրամփի, Պուտինի և Էրդողանի ընկերակցության մեջ, որտեղ նրան հավասարի պես չեն վերաբերվում։ Փաշինյանի հեղափախական-ժողովրդավարական կերպարը դարձել է բեռ, և այս ֆոնի վրա Հայաստանում սկսել են ազդեցություն ձերք բերել լիբերալ արժեքներից զերծ առաջնորդներ։
Ռոբերտ Քոչարյանը կատարեց առաջին “խաղադրույքը”՝ հայտարարելով, որ խորհրդարան կմտնեն երեք ուժ՝ Փաշինյանը, ինքը և Սամվել Կարապետյանը։ Ավելին, մամուլի ասուլիսի ժամանակ նա արեց երեք կարևոր հայտարարություն. Նիկոլ Փաշինյանը կստանա ամենաշատ ձայները, բայց Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը կմիավորվեն և կդառնան մեծամասնություն. Ղարաբաղի հարցը փակ է, Թրամփի ճանապարհը լավն է, բայց այն պետք է բանակցվի նաև Ռուսաստանի և Իրանի հետ։
Սամվել Կարապետյանի շարժումը առաջ քաշեց նորար տնտեսության ծրագիր՝ հայտարարելով, որ ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ մեկտեղ պետք է գտնել նաև այլ դաշնակիցներ, ինչը հստակ հղում է Թրամփի Ամերիկային։ Պատահական չէ, որ աշխարհի ամենաշատ մեջբերվող տնտեսագետներից մեկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ոչ լիբերալ Տարոն Աջեմօղլուն՝ Թուրքիայում ծնված հայ, որը բնակվում է Միացյալ Նահանգներում, հայտարարել է Կարապետյանների «Իմ ձևով» շարժմանը միանալու մասին։
Ընդհանուր առմամբ, ավանդաբար ռուսամետ հայկական կուսակցությունները այժմ ձգտում են համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Դա ամենահեշտն է Դաշնակցության և նրա դաշնակիցների համար, քանի որ նրանք ունեն երկարատև լոբբիստական ավանդույթներ ԱՄՆ-ում։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, որը հինգ տարի վատնեց «եվրաինտեգրացիայի» և լիբերալ թատերականության վրա, միայն հիմա է փորձում ընդհանուր լեզու գտնել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբակցության հետ. նոր դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում ակտիվորեն հանդիպումներ է ունենում կոնգրեսականների հետ, ովքեր վաղուց աշխատել են դաշնակներին հարող ուժերի հետ։
Այսպիսով, պարզ է, որ այսպես կոչված պայքարը կընթանա երկու իրար նման ճամբարների միջև, որոնց միջև Պուտինը և Թրամփը կընտրեն իրենց հայեցողությամբ։ Որոշումը կախված կլինի նրանից, թե ով է լավագույնս համախմբվելու Եվրոպայի դեմ ի հայտ եկող Պուտին-Թրամփ դաշինքի հետ և ով է ավելի «ընդունելի», ոչ լիբերալ, մի քիչ ազգայնական-քրիստոնեական դեր առաջարկելու Հայաստանի համար։
Քաղաքագետները կարծում են, որ իշխանությունները կարող են օգտագործել իրավական մեխանիզմներ՝ անցանկալի ուժերին ընտրություններին մասնակցելուց հեռացնելու համար: Վաշինգտոնյան համաձայնագրերում նշված «ռևանշիստական ուժերի» դեմ պայքարի մասին կետը կարող է օգտագործվել որպես պաշտոնական պատրվակ: Օրինակ՝ Արմեն Բադալյանը կարծում է, որ իշխանությունները ընտրություններին կթույլատրեն մասնակցել միայն այն քաղաքական ուժերին, որոնք իրենց համար սպառնալիք չեն ներկայացնում կամ կարող են ապահովել սահմանափակ թվով տեղեր՝ հիմնականում արևմտամետ կուսակցություններին:
«Արևմտամետ» տերմինը սակայն ներկայումս չափազանց աղոտ է. եթե խոսքը եվրոպամետ, լիբերալ կուսակցությունների մասին է, որոնք շատ չեն, ապա նրանք շանս չունեն: Իսկ ամերիկամետ պահպանողական կուսակցություններ ընդհանրապես չկան. նրանց ամենամոտը, տարօրինակ կերպով, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է (ՀՀԿ):
Սակայն կուսակցություններին քվեարկությունից մի քանի օր առաջ հեռացնելու «մոլդովական» մեթոդը որոշակի հանգամանքներում կարող է կիրառվել նաև Նիկոլ Փաշինյանի կուսակցության դեմ, որը նույնպես կարող է հեռացվել ընտրապայքարից: Սա քիչ հավանական է թվում, բայց ցանկացածի դեմ կարելի է գտնել կոմպրոմատներ:
Այսօր Էրդողանի մասին խոսելով՝ Թրամփն ասաց, որ նա լեզու է գտնում միայն ուժեղների հետ, և չգիտես ինչու չի կարողանում լեզու գտնել թույլերի հետ։ Եգիպտոսում նա մի քանի անգամ գովաբանեց Ալիևին և անվանեց նրան ուժեղ առաջնորդ, իսկ Փաշինյանին նույնիսկ չմտաբերեց. նա ստիպված էր ինքը ներկայանալ։
Մյուս բոլոր ուժերը ստիպված կլինեն ընտրել, թե նոր պայմաններում որ ճամբարին միանալ, նույնիսկ եթե կազմեն ամենաանհավանական դաշինքները՝ Սուրեն Սուրենյանցը՝ Գագիկ Ծառուկյանի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը և Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Բաբայանը՝ Արթուր Վանեցյանի հետ, եվրոպամետ լիբերալ կուսակցությունները՝ Նիկոլ Փաշինյանի հետ և այլն: Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը դեռևս որոշում չեն կայացրել։
Միևնույն ժամանակ, իշխանությունները ակտիվորեն բարձրացնում են հավանական առաջնորդների՝ Սամվել Կարապետյանի, Սրբազաններ Միքայելի և Բագրատի վարկանիշը՝ նրանց բանտարկության մեջ պահելով: Հոկտեմբերի 15-ին կկայանա դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի կալանքը քննարկելու համար։ Կարապետյանից փորձում են խլել «Հայկական էլցանցերը» և հնարավոր է՝ այլ գույք: Կարևոր պահին գույքի անօրինական խլումը կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի դեմ փաստարկ և նրա կուսակցությանը ընտրություններից “որակազրկելու” պատճառ։
Այսպիսով, ամեն ինչ կորոշվի ընտրություններից կարճ ժամանակ առաջ։