
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, զինվորականների հետ խորհրդակցելուց հետո, հրամայել է նոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին՝ Համասի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներին ի պատասխան, հայտարարել է նրա գրասենյակը։
«Անվտանգության խորհրդակցությունների ավարտից հետո վարչապետ Նեթանյահուն հրահանգել է զինվորական ղեկավարությանը անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Համասը, կարծես թե, չի կարողանում վերադարձնել մահացած իսրայելցի պատանդների մնացած մարմինները։ Այսօր պարզվել է, որ հայտնաբերված մնացորդները չեն պատկանում այն պատանդին, որի անունը նշվել է։
Մասնագետները զգուշացրել են, որ Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողությունները պատանդների վերադարձից հետո։