ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

  • 17:20 05.11.2025

Նոյեմբերի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ։

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ստանալով փաստաթուղթը, նշել է, որ այն Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության կարևոր փուլ է և արդեն ձևավորել է լայն հանրային ուշադրություն ու ակնկալիքներ։

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը և փաստել, որ ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը երկկողմ իրական ջանքերի ապացույցն է։