Ռուբինյանի շանտաժը․ կամ մենք, կապ պատերազմ, ու դուք եք լինելու մեավորը

  • 17:59 05.11.2025

Հայաստանում սկսվել է նախընտրական շանտաժը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրեն նույնականացնում է ոչ միայն Ռուսաստանը տարածաշրջանից «վտարելու», ճանապարհներ բացելու և Հայաստանը համաշխարհային խաչմերուկի վերածելու ուժի, այլև «խաղաղության ակցիաների» միակ տիրոջ հետ։ Չնայած Ռուսաստանի վտարման կամ հաղորդակցությունների բացման որևէ նշան չկա, չնայած «խաղաղության պայմանագրի» ստորագրումը գնալով ավելի մշուշոտ է դառնում, և ամենակարևորը՝ չնայած որ Հայաստանում «խաղաղության» կամ տարածաշրջանը բացելու դեմ արտահայտվող նույնիսկ մեկ ձայն չի հնչում, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է, որ եթե Հայաստանի քաղաքացիները ցանկանում են խաղաղություն, ապա պետք է քվեարկեն ՔՊ-ի օգտին։

Երեկ ես նույնպես առաջադրվեցի ՔՊ կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա անում եմ երկու գլխավոր նպատակով.

  1. 2026-ի ընտրություններում մենք բացառիկ շանս ունենք երաշխավորելու երկարատև և անշրջելի խաղաղությունը: Երաշխավորելու, որ տասնամյակներ շարունակ կունենանք հանգստություն մեր սահմաններին` առանց վախի մեր որդիների, եղբայրների, հայրերի ու ինքերս մեր կյանքերի համար: Տասնամյակներ, որոնք կօգտագործենք մեր երկրի տնտեսական զարգացմսն համար:

Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի:

  1. 2026-ի ընտրությունները կաշառակերներն ու գողերը դիտարկում են որպես շանս` վերադառնալու իշխանության, որպեսզի շարունակեն զբաղվել իրենց սիրած գործով` ձեռքի հետ էլ մոտեցնելով իրենց միութենական երազանքները:

Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը նրանց չի տրվի, եթե ոչ` կտրվի:

Ընտրությունը Ձերն է»,-գրել է Ռուբինյանը։

Նման շանտաժ կիրառող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ առաջին հերթին իրենց են վարկաբեկում։

Նրանք, ըստ էության, ընդունում են, որ իրենց «հաստատած» խաղաղությունն այնքան միակողմանի է, որ կխարխլվի ընտրությունների ցանկացած արդյունքում, բացի ՔՊ-ի հաղթանակից։

Ավելին, խաղաղության հետ նույնականանալը կարող է նշանակել թշնամու հետ համաձայնություն․ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվի, պատերազմ կսկսի։

«Քաղաքացիական պայմանագիրը» ապահովագրում է իրեն ընտրական պարտությունից և գրեթե անխուսափելի պատերազմից՝ նախապես մեղքը բարդելով այն ընտրողների վրա, ովքեր չեն կարողացել ճիշտ ընտրություն կատարել։

Հայ ընտրողները ստիպված կլինեն ապրել սպառնալիքի սահմանակից շանտաժի պայմաններում մինչև հաջորդ ամառ՝ չբացառելով իրական ահաբեկչությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։