Արցախը եղել է, կա և կլինի. Ռուբեն Վարդանյանը որդու միջոցով ուղերձ է փոխանցել

  • 00:22 06.11.2025

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, որի ընթացքում խնդրել է նրան 3 ուղերձ փոխանցել հայ ժողովրդին։ Համապատասխան հայտարարությունը տարածվել է Ռուբեն Վարդանյանի սոցիալական պաշտոնական էջերում։

Ռուբեն Վարդանյանը խնդրել է փոխանցել.

  1. Արցախը եղել է, կա և կլինի։
  2. Հավատա ինքդ քեզ՝ որպես Աստծո, բարության և լույսի մի մաս։
  3. Իսկական հերոսը նա է, ով կարող է հույս վառել այնտեղ, որտեղ չկա. նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։