
ՀՅԴ երիտասարդներն նոյեմբերի 6–ին բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Մի հրաժարվիր Սևանից», «Սևանն անիմաստ տարածք ա, մեզ պետք ա՞Սևանը», «Սևանը տանք, հանգիստ ապրենք»։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Մեզ համար Ադրբեջանի նպատակները միշտ եղել են հստակ և ակներև, ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական շահերին, ոչ թե փոխադարձ հարգանք, այլ զավթում, ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունից և ատելության տարածումից հրաժարում, այլ սեփական թեզերի առաջխաղացում գործող իշխանությունների օգնությամբ»։
Ալիևի հայտարարությունները Սևանի և գրեթե ամբողջ Հայաստանի հանդեպ նկռտումների վերաբերյալ թեթև դժգոհության ալիք են առաջացրել հայ հասարակության շրջանում, բայց ոչ քաղաքական պահանջներ: ՀՅԴ երիտասարդական ակցիան, թերևս, քաղաքական բողոքի միակ դրսևորումն էր։
Քաղաքական գնահատականների բացակայությունը, և ըստ էության, Ալիևի պնդումների արդարացումը Հայաստանի իշխանությունների կողմից, Ադրբեջանին մղում է ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել Հայաստանի նկատմամբ իր իրավունքներն ապացուցելու համար: Պատմությունը բոլորիս աչքի առաջ փոխվում է, ի հայտ են գալիս քարտեզներ, որոնց դեմ հայկական կողմը որևէ էական հակափաստարկ չի ներկայացնում, բացառությամ “Ալթայ” ուղարկելուց։
Հայաստանի բնակիչներն, որոնք զարմանալիորեն հեշտությամբ ընդունեց Արցախի, Գորիս-Կապան ճանապարհի և թշնամու վերահսկողության տակ անցած այլ տարածքների կորուստը, հոգեբանորեն պատրաստ են ընդունել Հայաստանի մնացած մասերի կորուստը։