
Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը «Զարգացում և ինտեգրում» ծրագրի շրջանակներում շահառուների համար կազմակերպեց հերթական գեղեցիկ միջոցառումը՝ ուղևորություն դեպի Եղվարդի “Ջայլամների այգի”
“Կրկին դեպի Ջայլամների այգի…
Այս անգամ՝ մեր երկրորդ խմբի երեխաների հետ։
Բնության գրկում անցկացրած այս օրը երեխաների համար դարձավ իրական փոքրիկ արկած՝ լի նոր բացահայտումներով և ժպիտներով։
Նրանք շրջեցին ջայլամների ֆերմայով, կերակրեցին ջայլամներին և մոտիկից ծանոթացան այս հետաքրքիր թռչունների աշխարհին։ Այդ պահերին նրանց աչքերում փայլում էր զարմանքն ու անկեղծ հետաքրքրությունը։ Փոքրիկ ձեռքերը ձգվում էին դեպի ջայլամների փետուրները, իսկ նրանք՝ խաղաղ ու հետաքրքրասեր, մոտենում էին։
Երեխաները կերակրում էին ջայլամներին՝ կարծես կիսվելով իրենց սրտի ջերմությամբ։
Այնուհետև բոլորը մասնակցեցին պիցցայի պատրաստման վարպետաց դասին, ուր սիրով ձևավորեցին և համտեսեցին իրենց պատրաստած պիցցան։
Օրը եզրափակեցինք «Պապ ու շաղգամը» բեմադրությամբ՝ լի ժպիտներով։
Հինշենք՝ ներառականությունը մեր սերն է, իսկ մեր սերը՝ այն ջերմությունը, որ տալիս ենք յուրաքանչյուր փոքրիկի։
Շնորհակալ ենք Ostrich Garden – ին ջերմ ընդունելության և հոգատար վերաբերմունքի համարՙՙ նշում է կենտրոնի թիմը:
Հիշեցնենք որ այս տարվա հուլիսին Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հայտարարեց «Զարգացում և ինտեգրացիա» ծրագրի երկար սպասված շարունակության մասին: Նախագծի շրջանակներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ՝ տարբեր ախտորոշումներով, այդ թվում՝ աուտիզմով, Դաունի համախտանիշով, մանկական ուղեղային կաթվածով երեխաների բուժման և ժամանցի կազմակերպման համար: Ծրագիրն իրակացվում Արցախից և Հայաստանից 100 երեխաների ու դեռահասների և նրանց ընտանիքի անդամների մասնակցությամբ: Շահառուների համար կազմակերպվում է հետաքրքիր, օգտակար հանգիստ և էքսկուրսիաներ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Միջոցառումները ներառում են ոչ միայն հետաքրքիր ժամանց, այլև մասնագետների հետ աշխատանք, որը նպաստում է նախագծի մասնակիցների տարբեր հմտությունների և կարողությունների զարգացմանը:
Արսեն Աղաջանյան