ԱՄՆ-ում ամենաերկարատև շաթդաունը մոտենում է ավարտին

  • 09:51 10.11.2025

ԱՄՆ սենատորները երկկուսակցական համաձայնության են եկել՝ ԱՄՆ պատմության մեջ կառավարության ամենաերկար շաթդաունն ավարտելու համար: ВВС-ի տվյալներով՝ պատմության մեջ կառավարության ամենաերկար շաթդաունը տևել է 40 օր։

ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն փակ է մնացել ավելի քան մեկ ամիս՝ Կոնգրեսի կողմից կառավարության ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության չգալու պատճառով։

Նախորդ ռեկորդը՝ 35 օր, գրանցվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում և ավարտվել է 2019 թվականի հունվարին։

«Կարծես թե մենք մոտենում ենք շաթդաունի ավարտին: Դուք շատ շուտով կիմանաք», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սենատորների համաձայնությունը փակման ավարտին հասնելու առաջին քայլն է: Սենատի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա ստորագրվի Թրամփի կողմից՝ գործընթաց, որը կարող է տևել մի քանի օր։