
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հույս ունի, որ արցախցին մի օր կվերադառնա իր հայրենիք։
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, հուսով եմ, որ այդ փաստաթուղթը կյանքի է կոչվելու»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բալասանյանը։
Հարցին՝ արդյո՞ք անվտանգ կլինի Արցախ վերադարձը՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղարն ասաց, որ աշխարհի ոչ մի կետում էլ խաղաղություն ու անվտանգություն չկա։
Եթե անվտանգային երաշխիքներ տան՝ ինքը պատրա՞ստ է Արցախ վերադառնալ՝ Բալասանյանն արձագանքեց. «Իհարկե, միանշանակ»։