
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բնակչության 75%-ը ամսական միջին աշխատավարձից ցածր է ստանում, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա զարմանք է հայտնում, թե ինչպես են նման պայմաններում իշխանություններն ընդհանրապես եզրակացություններ անում աշխատավարձերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Պարոնա՛յք և տիկնա՛յք, մեր երկրում մինչև 100 հազար դրամ ստանում է 176 հազար մարդ։ 100 հազարից մինչև 200 հազար դրամ ստանում է 277 հազար մարդ։ 200 հազարից մինչև 300 հազար դրամ՝ 119,647 մարդ։ Էդ միջին աշխատավարձով ո՞ւմ եք խաբում», – ընդգծել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ պաշտոնապես Հայաստանում աշխատում է 842 հազ․ մարդ։ Այսինքն, միայն 270 հսզ․ մարդէ 300 հազ/ դրամից ավել աշխատավաևձ ստանում։ Չհաշված, որ այդ “աշխատավարձի” գրեթե 1/3 գնում է հարկերի։