Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում

  • 20:06 15.11.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 15-ից սկսած՝ Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են անձրևներ։ Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։

Նոյեմբերի 15-ին Շիրակում կանխատեսվում է +13°C, Կոտայքում և Լոռիում՝ +14°C, Գեղարքունիքում՝ +11°C, Տավուշում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում՝ +16°C, Արագածոտնում՝ +15°C, իսկ Սյունիքում՝ +19°C։

Երևանում անձրև չի սպասվում։ Մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +18°C-ի։