E-draft կայքում տեղադրվել է ՀՀ Կառավարության որոշման մի նախագիծ, որը ենթադրում է բնակարանային վարձի փոխհատուցում արցախցի որոշ ընտանիքների համար։
Այն նախաեսում է․
1) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառում.
2) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգ։
- Սույն որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից:
Ինչպես հայտնում է
Նորություններ Արցախից էջը, նախագիծը առաջարկում է աջակցություն ցուցաբերել այն տեղահանված ընտանիքներին, որոնք գրանցված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում, բայց չեն ստացել կամ հրաժարվել են բնակարան կամ տուն գնում կամ կառուցում կատարելու համար նախատեսված վկայագրից։ Օգնության ստացողներ կարող են դառնալ 1–3 անդամներից բաղկացած այն ընտանիքները, որոնք ներառում են բացառապես անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ խոր կամ ծանր ֆունկցիոնալ սահմանափակումներով, կամ 60 տարեկան և ավելի անձանց։
Օգնություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որոնց տարիքի չափորոշիչները համապատասխանում են սահմանված պահանջներին՝ երկու անդամների տարիքի գումարը կազմում է 115 և ավելի տարի, իսկ երեք անդամների դեպքում՝ 175 և ավելի տարի։
Ըստ նախագծի՝ վարձի համար աջակցությունը նախատեսվում է տրամադրել 120 ամիսների ընթացքում։ Ամսական աջակցությունը սահմանվելու է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40 000 դրամի չափով։