
ՀՀ կառավարությունը 17,550,000 դրամ (45,600 դոլար) է հատկացրել հինգ հոգանոց փորձագիտական խմբի Բաքու մեկնելու համար։
Չարտերային չվերթը կմեկնի նոյեմբերի 21-ին։ Փորձագետները կմասնակցեն նոյեմբերի 21-22-ը այնտեղ կազմակերպվող կլոր սեղանի քննարկմանը։
Նմանատիպ կլոր սեղանի քննարկում ադրբեջանական պատվիրակության հետ տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 21-22-ին Երևանում։
Հայկական խմբի կազմում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանն ու իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։