Իսկ ո՞վ չի ուզում կարգավորում․ ագենտների և ապուշների մասին

  • 21:52 25.11.2025

Քարվաճառ, 5 տարի առաջ

Հայկական պատվիրակության կազմում Բաքու այցելած Արեգ Քոչինյանը Երևան վերադառնալուց հայտարարել է, թե “ով ՀՀ քաղաքական դաշտում դեմ է խոսում ՀՀ–Ադրբեջան կարգավորմանը, կամ օտարերկրյա գործակալ է, կամ ապաքաղաքական ապուշ”։

Իսկ ո՞վ է ՀՀ քաղաքական դաշտում դրա դեմ խոսել։ Ոչ մի համակարգային քաղաքական ուժ Հայաստանում առ ակսօր չի պահանջել ուժը կորցրած ճանաչել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ոչ ոք չի ասել, որ պետք է պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու Անպախության հռչակագիրը և իրականացնել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989-ի որոշումը։ Ոչ ոք չի պահանջում դեօկուպացիա, ընտրելով “արցախցիների վերադարձ” ոչինչ չասող թեզը։ Ոչ ոք չի ասում, որ տեղի է ունեցել օկուպացիա, գերադասելով դարձյալ ոչինչ չասող “էթնիկ զտում” եզրը։

Ըստ դրա Հայաստանում ոչ օտարերկրյա գործակալ կա, ոչ էլ ապաքաղաքական ապուշ։ Կարելի է ասել՝ չկա նաև աջ ազգայնական ուժ, որը քաղաքական գնահատական կտար կատարվածին, հստակ կձևակերպեր ազգային իրավունքներն ու միջազգային իրավական հիմքը և պահանջներ կներկայացներ։

Ոչ, Հայաստանում գործակալ, ազգայնական կամ ապուշ չկա, բոլորը խելոք են։