
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերի 1-ից որոշ շրջաններում հնարավոր են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Ջերմաստիճանը կտրուկ կնվազի 3-4 աստիճանով։
Դեկտեմբերի 1-ին ջերմաստիճանը կլինի՝ Շիրակում և Գեղարքունիքում՝ մինչև +8°C, Կոտայքում և Արագածոտնում՝ +10°C, Լոռիում՝ +11°C, Տավուշում՝ +12°C, Արմավիրում և Արարատում՝ մինչև +12°C, Վայոց ձորում՝ մինչև +13°C, Սյունիքում՝ մինչև +16°C։
Երևանում ևս հնարավոր են տեղումներ, մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի մինչև +10°C։