
Հայաստանի ներկայիս վարչապետի տեսակետները ՀՀ բնակչության մեծամասնության սոցիալական վիճակի վերաբերյալ հիմնված են իր սեփական կյանքի փորձի վրա. նա պնդում է, որ եթե չես կարողանում գումար վաստակել, նշանակում է, որ գիտելիքներ չունես կամ ծույլ ես։ Փաշինյանն առաջարկում է հետևել իր օրինակին՝ ինքնուր ստեղծված մարդու փորձին, ով իր համառության և գիտելիքների շնորհիվ դարձել է Հայաստանի վարչապետ և ապրում է հարուստ կյանքով։
Փաշինյանը պետք է հարցնի, թե քանի՞ հայ կցանկանար հետևել իր ճանապարհին և հաղթահարել այն, ինչ տրորրել է նա՝ հասնելու բուրգի գագաթնակետին։
Իր փորձի մասին խոսելիս Փաշինյանը չի հիշատակում այն պայմանները, որոնք նա ստեղծել է որպես ՀՀ կառավարության ղեկավար՝ ապահովելու համար, որ երկրի բնակչությունն ունենա արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ աշխատավարձ, և որ թոշակառուները ստիպված չլինեն մուրացկանություն անել։ Ի՞նչ է արվել Փաշինյանի պաշտոնավարման ութ տարիների ընթացքում՝ երկրի բնակչության 90%-ի կենսամակարդակը բարելավելու համար։
Վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանում զարգացող միակ իրական տնտեսական ոլորտը շինարարությունն է, որը կլանում է բանկերի կողմից բնակչությունից՝ որպես վարկերի մարում հավաքված ողջ գումարը։ Այս արատավոր փողի շրջանառությունը, որտեղ եկամտի մեկ երրորդը գնում է հարկերի, իսկ մյուս երրորդը՝ վարկերի մարման, մարդկանց գրեթե առանց գումարի է թողնում։ Ոմանք ապրում են աշխատավարձից աշխատավարձ, մինչդեռ մյուսները դժվարությամբ են հասնում նույնիսկ աշխատավարձին։
Փաշինյանն ասում է, որ չի հավատում գրանցված 150,000 դրամ աշխատավարձերի իրական լինելուն. նա համոզված է, որ մարդիկ ստանում են ստվերային լրավճարներ։ Հարցրեք ձեր կրթության նախարարին, թե որքան է ուսուցչի միջին աշխատավարձը, հարցրեք, թե որքան են վաստակում բժիշկներն ու բուժքույրերը պոլիկլինիկաներում։
Փաշինյանն ասում է, որ քանի որ Հայաստանում թոշակառուները հիմար են և չգիտեն, թե ինչպես ծախսել 60,000 դրամ թոշակը, կառավարությունը նրանց համար ստեղծել է սոցիալական ապահովագրության համակարգ, որպեսզի նրանք կարողանան այդ գումարը օգտագործել բուժման համար, այլ ոչ թե վատնել այն։
Նա նաև առաջարկում է, որ 63 տարեկանից բարձր մարդիկ բիզնես սկսեն, կարծես երկրի վրա բոլորը ծնվում են բիզնեսով զբաղվելու հակումով, և յուրաքանչյուրը կարող է սկսել իր սեփական գործը։
Փաշինյանը նույնն է առաջարկում նաև արցախցիներին. աշխատեք, մի սպասեք պետական աջակցության կամ բարեգործության։ Սա կապիտալիզմ է, բէբի. կամ հայտնվում եք բանկային ստրկության մեջ, կամ մեռնում եք սովից։
Հետևեք իմ օրինակին՝ դարձեք լրագրողներ, ապա՝ թերթերի խմբագիրներ, վարձեք նրանց, ովքեր կարող են հավաքել կոմպրոմատներ և շորթել դրա համար փրկագին, և ազատեք գործից նրանց, ովքեր պարզապես լրագրությամբ են զբաղվում, քանի որ նրանք գումար չեն բերում։
Հայաստանի տնտեսական պայմաններն այնպիսին են, որ «ծաղկում» են միայն խարդախ բիզնեսները՝ խաղադրույքներ, ֆոնդային բորսաներ, անօրինական նյութերի վաճառք և այլ բիզնեսներ, որոնց եկամուտը, բանկերով անցնելուց հետո, հայտնվում է ընտրյալ խմբի գրպանում։ Մնացած բոլորը ծառայում են այս խմբին, չնչին գումարներ վաստակելով 12-ժամյա աշխատանքային օրվա համար, ժամեր անցկացնելով խցանումներում և լեփ-լեցուն ավտոբուսներում, և իրենց եկամտի կեսը վճարում բյուջե կամ կոմունալ ծառայությունների համար։
Փաշինյանն ասում է, որ սուպերմարկետներից դատելով՝ Հայաստանում մարդիկ երջանիկ և ապահով են ապրում։ Ոմանք իսկապես ապահովված են, մինչդեռ մյուսները երկու ժամ զբոսնում են սուպերմարկետում՝ փորձելով օրական 2000 դրամով գնել գոնռ ամենաանհրաժեշտը։