Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելիս ապահովագրություն կպահանջվի

  • 17:26 08.12.2025

Վրաստանում հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն մուտքի նոր կանոնակարգերը։

Ըստ Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչության՝ երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ունենալ գործող առողջության ապահովագրություն։

«Ապահովագրության նվազագույն ծածկույթը պետք է լինի առնվազն 30,000 լարի (մոտավորապես 12,000 դոլար)։ Ապահովագրություն չտրամադրելու դեպքում կարող է մուտքի մերժում կամ սահմանին լրացուցիչ պահանջներ առաջանալ», – ասվում է հայտարարության մեջ։