Ռուսաստան. ԽՍՀՄ վերականգնումը անարգանք է ԱՊՀ-ի նկատմամբ

  • 18:39 09.12.2025

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԽՍՀՄ-ն վերականգնելու ցանկության և Ռուսաստանի կողմից «ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու» մտադրության մասին իրականությանը չեն համապատասխանում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովն ընդգծել է, որ Պուտինը «չի ցանկանում վերականգնել ԽՍՀՄ-ն, քանի որ դա անհնար է», և ինքն էլ դա ասել է։ Իսկ ՆԱՏՕ-ի վրա հարձակում նախապատրաստելու մասին պնդումները «լիակատար անհեթեթություն են», հավելել է նախագահի խոսնակը։

«Այս մասին խոսելը նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել մեր գործընկերների, մեր ԱՊՀ դաշնակիցների նկատմամբ», – նշել է Պեսկովը։