
Հայերի պես ավանդական հին էթնոսերի անկմանը զուգահեռ, ձևավորվում են նոր ազգեր: Ի տարբերություն հայերի, որոնք հրաժարվում են իրենց իրավունքներից և ազգային շահերից, այս նոր ազգերը զգուշորեն կառուցում են իրենց ինքնությունը՝ ոչնչից չխորշելով։
Անկարան հաջորդ տարի «խորհրդանշական քայլեր» կձեռնարկի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հարցը առաջիկա վեց ամիսների ընթացքում։
«Ադրբեջանի հետ համակարգված՝ մենք նաև շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մենք հաջորդ տարի որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք», – երեքշաբթի օրը Անկարայում թուրք դեսպանների համաժողովում ասել է Էրդողանը:
Այս օրերին Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ Քառասուն Մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը։ Այն վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ի Թուրքիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի հետևանքով։
Բացի այդ, տեղեկատվություն է տրամադրվել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման գործընթացի վերաբերյալ և աջակցության խնդրանք է ներկայացվել։
Պատրիարք Մաշալյանը նկատել է տվել, որ Վանի Վարագավանքի (Յոթ եկեղեցի) վերականգնումը և բացումը զգալի ներդրում կունենա շրջանի զբոսաշրջության համար, ինչպես նաև կծառայի մշակութային ու պատմական ժառանգության պահպանմանը։
Այցի ընթացքում տեղեկություններ են տրամադրվել նաև Կարսի Անիի ավերակների և Գազիանթեփ նահանգի Ռումքալե հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքների վերաբերյալ:
Հայոց ցեղասպանությունից և հայերի իրենց պատմական հայրենիքից վտարումից ավելի քան 100 տարի անց, Կոստանդնուպոլիսը «մեծահոգաբար» թույլատրում է հազարամյա եկեղեցիների վերականգնումը՝ ցույց տալով, թե ով է տերը։
Միևնույն ժամանակ, Էրդողանը փորձում է «անջատել» այսպես կոչված ազերիներին՝ շիա թուրքերին, պարսկական մշակույթից և ներկայացնել նրանց որպես թուրքական աշխարհի մաս։ Էրդողանը կարծում է, որ վերջին դարերի ընթացքում փորձեր են արվել կանխելու թուրքերի միավորումը և մեկ սիրտ դառնալը։
Նա ասել է, որ Թուրքիայում՝ 1940-ական թվականներին Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) միակուսակցական կառավարման ժամանակ, արգելվում էր նույնիսկ թյուրքական աշխարհի գոյության մասին հիշատակելը։ Էրդողանը պնդում էր, որ 1944 թվականին շատ մտավորականների, գրողների և արվեստագետների անվանել են «թուրանիստներ» և խոշտանգել պարզապես Թուրքիայից դուրս գտնվող իրենց հայրենակիցների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։
«Թուրքիա փախչող ադրբեջանցի թուրքերը հանձնվեցին մարդասպաններին՝ գիտակցելով, որ իրենց կսպանեն Բորալթան կամրջի վրա, պատմությունը պղծելով ամոթալի բիծով, որը պատմության մեջ է մտել որպես «Բորալթանի ողբերգություն», – հայտարարել է Էրդողանը։
Հիշելով Ղարաբաղի համար 44-օրյա պատերազմը՝ Էրդողանը նշել է, որ այդ ժամանակ «երկրի թշնամիները տարածում էին զրպարտչական լուրեր Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին»։
«Հիշո՞ւմ եք, CHP-ի ներկայացուցիչն ասել է. «Ցավոք, լուրեր կան, որ Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, և լուրերի համաձայն՝ ջիհադիստական խմբավորումները ուղևորվում Ադրբեջան»։ Ինչպես 1945 թվականին Բորալթանի ողբերգության ժամանակ, նրանք սխալ գործեցին Ղարաբաղի ազատագրական պայքարում և անպատվեցին մեր ժողովրդին», – հայտարարել է Էրդողանը։