
Ռուսաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, առաջին անգամ բջջային ինտերնետի լիակատար անջատում է տեղի ունեցել։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել է, որ նման անջատում նախկինում ունեցել են միայն չորս շրջաններ՝ Կրասնոյարսկը, Բուրյաթիան, Բելգորոդը և Ռոստովի մարզերը։ Անջատման պատճառը անօդաչու թռչող սարքերի հարձակումներն են։