
Դեկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցավ ձեռագործ աշխատանքների տոնավաճառ, որին մասնակցում էին արցախցի 20 կանայք։ Այն կազմակերպել էր Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոնի նախաձեռնող խումբը՝ «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի աջակցությամբ։
Կենտրոնի ներկայացուցիչ Ելենա Սարգսյանի խոսքով, սա արդեն երկրորդ նման միջոցառումն է։
Տոնավաճառը և վաճառքը հնարավորություն են տալիս արցախցի կանանց ցուցադրելու իրենց հմտությունները և վաճառքից ստացված հասույթն օգտագործել իրենց փոքր բիզնեսը զարգացնելու համար: Մեկ այլ նմանատիպ տոնավաճառ նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա մարտին։
Ալվարդ Գրիգորյան