
Վերածնված «Արցախի բալիկներ» մանկապատանական համույթը հիմնադրվել է 1989 թ․ Ստեփանակերտում: 2026 թվականի հունվարի 23-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում համույթը հանդես կգա համերգով:
«Արցախի կանչը» խորագրով համերգային ծրագրում կընդգրկվեն հայտնի կոմպոզիտորների և արցախյան ժողովրդական ստեղծագործություններ․ «Հորովել», «Ղարաբաղցին», «Կալի երգ», «Խնեցե հրեցե», «Աղե, արկանք», «Հըրսանեք», «Դերունց ծորում», «Նախշուն բաջի», «Կենաց երգ», «Ճեղաց», «Հընգեր», «Մեր գյուղը», «Ղարաբաղ իմ», «Արցախ», «Փառք մեր ազգության»։
Համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Հարությունյան։
«Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը վերականգնվել և գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։
Հիշեցնենք, որ «Դիալոգ» կազմակերպության աջակցությամբ Հայաստանում վերածնվել և գործում են մի քանի արցախյան գեղարվեստական խմբեր։ Այսօր կրկին ակտիվորեն ելույթ են ունենում Վ. Փափազյանի անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը, Արցախի ջազ նվագախումբը, «Արցախի բալիկներ» համույթը և «Վարարակն» երգչախումբը։