
Դեկտեմբերի 27-ին, շաբաթ օրը, Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAP) հայտարարեցին Ուկրաինայի գործող պատգամավորների խմբի բացահայտման մասին, որոնք, ըստ քննիչների, համակարգված կերպով «անօրինական օգուտներ են ստացել» Գերագույն ռադայում քվեարկելու համար։
Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունները դեռևս չեն հրապարակել այս գործի մանրամասները։
Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Telegram-ում գրել է, որ NABU-ն քննչական գործողություններ է անցկացնում Ռադայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի շենքում։ «Հարցեր կան Ռադայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի նախագահին, Շեֆիրի ընկերոջ (Սերգեյ Շեֆիրը 2019-2024 թվականներին Ուկրաինայի նախագահի առաջին օգնականն էր, «Քվարտալ 95» ստուդիայի համահիմնադիրը։ – Խմբ.) և (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր – Խմբ.) Զելենսկիի օգնական Յուրի Կիսելին», – ասվում է նրա գրառումներից մեկում։
Մինչդեռ, NABU-ն ինքը հայտարարել է, որ Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները դիմադրում են Վերխովնա Ռադայի հանձնաժողովներում քննչական գործողություններին, հաղորդում է DW-ն։
Հիշեցնենք, որ Զելենսկին արդեն թռչում է Միացյալ Նահանգներ՝ Թրամփի հետ հանդիպելու և խաղաղության ծրագիրը համաձայնեցնելու համար։ Թրամփն արդեն իսկ կասկածներ է հայտնել Զելենսկու ծրագրի վերաբերյալ։