
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ամրագրվում է խաչերը պետական զինանշանի վրա:
Փոփոխություններ են կատարվել պետական զինանշանի մասին դաշնային օրենքում: Զինանշանի նկարագրությանը ավելացվել է հետևյալ նախադասությունը. «Փոքր թագերը, մեծ թագը և գունդը պսակված են ուղիղ, հավասարաթև չորսաթև խաչերով՝ լայնացող ծայրերով»:
Դեկտեմբերի 18-ին Պետական Դուման ընդունել է օրինագիծ, որով Ռուսաստանի զինանշանի վրա խաչերը ամրագրվում են թագերի և գունդից վերև: Փոփոխությունները պայմանավորված էին «խաչաթափման»՝ խաչերի և այլ կրոնական խորհրդանիշների հեռացման կամ փոխարինման շուրջ քննարկումներով լրատվամիջոցներում, գովազդում և հուշանվերներում կրոնական շենքերի պատկերներից խաչերի անհետացմամբ:
400 տարի շարունակ Ռուսաստանը ներքին գաղափարախոսական պայքարի մեջ է այն բանի շուրջ, թե ինչն է ռուսական պետության սրտում՝ խաչը, որը ուղեկցում է ռուսներին «վարայգներից դեպի հույներ», թե՞ կիսալուսնի, որը նշանակում է «այո, մենք ասիացիներ ենք՝ թեք աչքերով»: Կային պահեր, երբ ասիական գեները գերակշռում էին. վկա՝ տուվացի Շոյգուի կերպարը և Պուտինի շամանության հանդեպ կիրքը։ Սակայն Թրամփի իշխանության գալուց և քրիստոնեական քաղաքակրթությունը պաշտպանելու և վերակենդանացնելու մասին նրա հայտարարություններոից հետո Պուտինը որոշեց ևս դառնալ քրիստոնեության պաշտպան։ Զինանշանի վրա խաչերը ամրացնելու և «խաչաթափմանը» վերջ դնելու որոշումը Թրամփի հետ նոր համատեղ ռազմավարության մաս է կազմում։