
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նոր շենքում «Քայլտեք» ընկերության կողմից տեղադրվել է ուղիղ բարձրացնող էլեկտրական հարթակ, որն ապագայում ապահովելու է կենտրոնում բուժվող անվասայլակով շահառուների ազատ ու անվտանգ տեղաշարժը։
Հիշեցնենք որ Բարոնուհի Քերոլայն Քոքսի և այլ բարերարների աջակցությամբ 2024 թվականին Եղվարդում կենտրոնի համար գնվեց շենք, սակայն շենքը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդ պատճառով ներկայումս ընթանում է վերակառուցում: Վերակառուցման ավարտից հետո կենտրոնը կրկին կբացի իր դռները բոլոր նրանց համար, ովքեր վերականգնման կարիք ունեն։
ՙՙՅուրաքանչյուր նման նախաձեռնություն կարևոր քայլ է դեպի հավասար հնարավորությունների և ներառական հասարակության ձևավորման գործում”, նշում են «Քայլտեք» ընկերության ներկայացուցիչները: