Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 2285 այց: Այս մասին
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներով տեղեկություն է տարածվել, որ բժշկական կենտրոններում խառնաշփոթ իրավավիճակ է ու չգիտեն` ինչպես աշխատել, քանի որ նախարարի հրաման դեռ չկա:
«Առողջապահության նախարարության թեժ գծի, զանգերի կենտրոնի, բուժաշխատողների ներգրավմամբ տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ ենք պահպանում քաղաքացիների և բժշկական կազմակերպությունների հետ` ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու և ճիշտ ուղղորդելու համար»,– ասել է նա։
Նախարարը հիշեցրել է հեռախոսահամարները.