
«ԹՐԻՓՓ» ծրագրով փոխադարձության սկզբունքն ընդհանրապես չի պահպանվում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Մենք ասում ենք՝ ի՞նչ է նշանակում՝ Հայաստանն Ադրբեջանին տրամադրում է անխոչընդոտ անցման իրավունք, ասում են՝ Ադրբեջանը մեզ տալիս է ինչ-որ անորոշ փոխադարձ առավելություններ։ Գոնե այս թղթով, որը ԹՐԻՓՓ-ին է վերաբերում, մենք չենք տեսնում որեւէ փոխադրաձություն՝ Արդբեջանն ի՞նչ անցում է տալիս Հայաստանին։ Այսինքն՝ գոնե այս թղթով այդ հարցը չի լուծվում»,- ասաց նա։
Պատգամավորը հարցադրում արեց․ «Եթե ենթադրենք որեւէ բելգիացի ուզում է Բագրատաշենից իր մեքենայով մտնել ՀՀ, ինքը մի կարգավորումներով է անցնելու, իսկ ադրբեջանցին, որն ուզում է Ադրբեջանից մտնել Հայաստան եւ գնալ Նախիջեւանով դուրս գալ՝ ա՞յլ կարգավորումներով։ Ակնհայտ է, որ ադրբեջանցին ավելի մեղմ ընթացակարգերով է անցնելու։ Դա չի նշանակո՞ւմ ինքնիշխանության նվազեցում»։