
Շուրջ մեկ տարի տևած դատաքննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրական դատարանը, նախագահությամբ Դատավոր Դավիթ Բալայանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,-գրել է նա:
Աբսուրդ դատավարություններն, որոնք պայմանավորված են արցախցիների՝Հայաստանում իրավական կարգավիճակի բացակայության և արհեստական խառնաշփոթի հետ, շարունակվում են։ Մի կողմից քաղաքական իշխանությունները հրաժարվում են Արցախի հետ որևէ առնչությունից, նույնիսկ վախենում են հանդիպել արցախցիների հետ, մյուս կողմից դատարաններում “ոչ ՀՀ քաղաքացի” արցախցիներին դատում են “ոչ ՀՀ” տարածք համարվող Արցախում կատարված “հանցագործությունների” համար
Արդյո՞ք Դավիթ Սարգսյանը կարող է դատարան դիմել՝ իրեն հասցված նյութական և բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով։ Թե՞ հիմա կասեն, որ նա ՀՀ քաղաքացի չէ, և հայցը չեն ընդունի։
Փաստաբան Ռոման Երիցյանը հիշեցնեnւմ է, որ այս վարույթով Դավիթ Սարգսյանը շուրջ 20 օր գտնվել է կալանքի տակ, մեկ ամիս՝ տնային կալանքի պայմաններում, ինչպես նաև մոտ 8 ամիս՝ վարչական հսկողության տակ՝ տնային կալանքին գրեթե հավասար սահմանափակումներով։