
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանք Ադրբեջանի միջոցով չեն կարողանա լքել Իրանի տարածքը
«ԱՄՆ քաղաքացիները, որոնք անհրաժեշտ է անհապաղ լքել Իրանի տարածքը Ադրբեջանի միջոցով, պետք է տեղյակ լինեն, որ ԱՄՆ քաղաքացիների մուտքը Իրանից Ադրբեջան սահմանափակվել է լարվածության բարձրացման ժամանակահատվածներում, դրանց թվում՝ 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ժամանակ։ ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն Իրանից դուրս գալու այլընտրանքային ուղիներ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը առաջարկել է լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով։