
Արցախում հայտնի նկարիչ Գևորգ Սարգսյանը մասնակցել է «Մենք կանք» մշակութային-կրթական միջոցառմանը, որը նվիրված էր Արցախին։
«Արցախից բռնի տեղահանվելուց հետո եղել են արցախցիներիս հետ առնչվող և կարևոր միջոցառումներ’ ցույցեր, երթեր, նաև մշակութային՝ <<Երազ>> պուրարկում ու վերջինը՝ մարզահամերգային համալիրում, որոնց մասնակցել ենք։
Դրանք կարևոր են մեզ հավաք պահելու, վերադարձի հույսն ու հավատը արթուն պահելու, մեր համախմբվածությունն ու ուժը ներկայացնելու, նաև հայաստանաբնակ հայությանը <<դասեր տալու>> համար:
Մենք’ արվեստագետներս Արցախ հայրենիքում կայացած էինք, ունեինք լավ թե վատ ստեղծագործելու պայմաններ։
Ցուցադրվում էինք (ոչ ինքնանպատակ), աշխատում էինք, գտնվում էինք թե կառավարության, թե մշակույթի նախարարության, թե Նկարիչների միության, թե քաղաքապետարանի ուշադրության տակ, որն այստեղ բացակայում է։
Գումարենք դրան ապրուստի դժվար պայմանները’ բնակարանային սուղ վիճակը, արցախցիներիս ցրված լինելը, թանկությունները, տուգանքները, տեղաբնակների վերաբերմունքը, քաղաքական իրավիճակը, անորոշությունը, մեր ընկճվածությունը։ Այդ պայմաններում էլի <<քանդքանդ>> ենք անում, բայց ինքնանպատակ», – նշում է Գևորգ Սարգսյանը:
Ալվարդ Գրիգորյան