
Աբու Դաբիում երեկ ավարտվեց Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի շուևջ ուղիղ բանակցությունների առաջին փուլը։ Բանակցությունները կշարունակվեն այսօր։
Սկզբնական փուլը տեղի է ունեցել փակ դռների հետևում, առանց լրագրողների ներկայության։ Հիմնական քննարկումները կենտրոնացած էին բուֆերային գոտու և վերահսկողության մեխանիզմների ստեղծման վրա, որտեղ եվրոպական կողմերը պնդում էին «էներգետիկ զինադադարի» հասնելու վրա։
Թրամփի վարչակազմը Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը անվանել է արդյունավետ։
Աբու Դաբիում սկսված եռակողմ հանդիպումների շրջանակներում Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի բանակցային թիմերի միջև արդեն տեղի է ունեցել «կարևոր զրույց»։ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարեց երեկոյան տեսաուղերձի ժամանակ։
Նա հաղորդել է, որ ՕՄԵ-ն քննարկում է «պատերազմը դադարեցնելու պարամետրերը»։ «Նման եռակողմ ձևաչափեր վաղուց չենք տեսել», – նշել է Զելենսկին։ Նա նշել է, որ այս բանակցությունները պետք է ներառեն Ռուսաստանի առնվազն որոշ արձագանքներ։ Գլխավորն այն է՝ Ռուսաստանը պատրա՞ստ է դադարեցնել իր կողմից սանձազերծված պատերազմը։
Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների գլխավոր գործոնը տեղանքը չէ, այլ կողմերի կոնկրետ բովանդակությունը և քաղաքական կամքը՝ համաձայնության հասնելու համար։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Դիվանագետը ընդգծել է նոր ռուսական շրջանների բնակիչների ինքնորոշման իրավունքը հարգելու և ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։ Նա որպես կարգավորման պայմաններ նշել է Ուկրաինայի վերադարձը չեզոք կարգավիճակի, էթնիկ ռուսների լեզվական և կրոնական իրավունքների երաշխիքները և նեոնացիստական գաղափարախոսության մերժումը։