
ԵԽԽՎ քննարկումները, որոնց ընթացքում հիչեցին հայտարարություններ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ, պարզ արտացոլեցին եվրոպական անվտանգության համակարգի քայքայումը, որը արագաացվ 2020-2023 թվականների Արցախյան պատերազմից հետո:
ԵԽԽՎ բանաձևում այլևս չի հիշատակվում Արցախի հարցը, որը խոսում է ոչ թե մոռացության կամ հարցի լուծվածության հարցի, այլ Եվրոպայում դրա հիմնարար նշանակության խորը գիտակցության մասին: Այս մասին չեն խուսում, ինչպես մարդ աշխատում է չհիշել իր օրգանիզմը քայքայող փոքր ուռուցքը, բայց դրանից ուռուցքը չի դադարում գոյություն ունենալ։
Արցախի հարցը անտեսանելիորեն ուրվագծվում է բոլոր միջազգային գործերում՝ բարձրացնելով լուր հարցեր, որոնք այսօրվա «պրագմատիկները» չեն ուզում լսել: Սակայն այս հարցերը մնում են՝ դառնալով ականապատ դաշտ նոր «եվրոպական անվտանգության համակարգի» համար, որը կառուցված է ուժային լուծումների ընդունման վրա՝ հղի լուրջ հետևանքներով հենց Եվրոպայի համար:
Հենց այս չարտահայտված հարցերին ուշադրություն դարձնելու և համակարգային լուծումներ գտնելու կարողությունը կորոշի Եվրոպայի ապագան: Ներկայիս միջազգային գործընթացների համատեքստում Արցախի հարցի լուծման սկզբունքներին վերադառնալը կարող է նախադեպ դառնալ նոր, անվտանգ աշխարհակարգ կառուցելու համար, որը պաշտպանված կլինի բռնապետերի քմահաճույքներից և ցեղասպանությունից:
«Հայերի էթնիկ զտումները նշանավորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատությունը դադարեց լինել պաշտպանության մեխանիզմ և դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև։ Մենք տեսանք, թե ինչպես մի ամբողջ ժողովրդի իրավունքների ոչնչացումը արդարցվեց «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզվով։ Ինչպես պատասխանատվությունը փոխարինվեց հետևանքների կառավարմամբ։ Ինչպես իրավունքի լեզուն փոխարինվեց աշխարհաքաղաքական ռեալիզմի լեզվով», – նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, «Միջազգային արդարադատության մարտահրավերները» քննարկման բաժնում:
«Եվրոպայում ստեղծված միջազգային արդարադատության համակարգը այլևս չի համապատասխանում այն քաղաքական իրականությանը, որը նախատեսված է կարգավորելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմները դադարելեն կատարել իրենց զսպման գործառույթը։
Անհատներին պետությունից պաշտպանելու համար ստեղծված համակարգը սպառնում է դառնալ այնպիսի համակարգ, որը պետություններին պաշտպանում է պատասխանատվությունից։ Սա հենց այն իրավիճակն է, որից մենք ցանկանում էինք խուսափել, երբ այս դահլիճում բարձրացնում էինք Արցախում հայերի էթնիկ զտումների հարցը։
Եվրոպան, ընդունելով ուժով ձևավորված իրականությունը, ստեղծել է վտանգավոր նախադեպ։ Սա միայն հայ ժողովրդի մասին չէ։ Խոսքը Եվրոպայի ապագայի մասին է՝ ներառյալ ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանները, ինչպիսին Գրենլանդիան է։
Այսօրվա քննարկումն անցյալի մասին չէ։ Այն վերաբերում է կանոններին, որոնցով կապրի Եվրոպան», ասվում է ելույթում։