Գեղարդ․ Վաղուհասի եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

  • 12:10 03.02.2026

«Գեղարդ» հիմնադրամը փաստական նյութեր է ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

«Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական բնիկության հետքերը Լեռնային Ղարաբաղում՝ այն ծառայեցնելով տարածաշրջանային իր հավակնություններին:

Ցավալի է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք, կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը»,– նշված է «Գեղարդ»-ի հրապարակման մեջ։