Ռուսաստանը կրկին հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին

  • 13:21 03.02.2026

Փետրվարի 3-ի գիշերը՝ Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան խաղաղության բանակցությունների նոր փուլի նախօրեին, Ռուսաստանը զանգվածային անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարված հասցրեց Կիևին, Դնեպրին, Խարկովին, Օդեսային և այլ քաղաքներին: Խարկովի իշխանությունները հայտնել են, որ էներգետիկ ենթակառուցվածքների վնասման պատճառով ստիպված են եղել անջատել 820 շենքի ջեռուցումը, ինչպես նաև ջեռուցումն ու էլեկտրաէներգիան անջատվել են Կիևի շրջաններում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի օրը ժամանում է Կիև: Օրենսդիրների խոսքով՝ նա պետք է ելույթ ունենա Գերագույն ռադայում: Էներգետիկ ենթակառուցվածքների վրա վերջին հարվածներից հետո խորհրդարանը մի քանի օր մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրի: