
Չնայած Նիկոլ Փաշինյանը փորձում է պնդել, որ Թրամփի ճանապարհը ԱՄՆ-Հայաստան ներդրումային նախագիծ է, ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Մասնավորապես, այսօր հայտարարվեց, որ «Թրամփի ճանապարհի» վրա մաքսատուրքերը կվճարվեն եվրասիական համակարգի համաձայն, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Իրանը կրկին հայտարարել է, որ տարածաշրջանային սահմանների փոփոխությունը Թեհրանի համար անընդունելի է։ Մինչդեռ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Ալիևի հետ հուշագիր է ստորագրել Միջին միջանցքը TRIPP-ի հետ կապելու վերաբերյալ։ Հայաստանն այդ ամենում չկա։
Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը որոշումներ կայացնելիս։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցի վերաբերյալ հարցին։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանը աջակցում է հարևան երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացմանը, բայց անընդունելի է համարում տարածաշրջանի սահմաններին սպառնացող ցանկացած նախաձեռնություն։
«Թրամփի ուղու» դեպքում մաքսային ծառայություն գործելու է, և քանի որ Հայաստանը երկիրը ԵԱՏՄ անդամ է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը, փետրվարի 10–ին հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա եկար-բարակ բացատրեց, որ ուղեվորները հայ մաքսավորների “երես” չեն տեսնելու, և դա լինելու է “ապագայի սահման”։
Միաժամանակ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում մասնակցել ԹՐԻՓՓ-ին, հիշեցնելով, որ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչն է։ Սակայն պարզվում է, որ ԹՐԻՓՓ-ը ոչ միկապ չունի հայկական երկաթուղիների հետ։
Ռուսաստանի շահերին վնասելը չկա, որեւէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշելու Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Այս մասին Հ1–ի եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք դիմել ենք ՌԴ մեր գործընկերներին և քաղաքական առումով, կարծես ունենք դրական արձագանք, բայց այստեղ կա մի շատ կարևոր գործնական մի խնդիր։ Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, ապա՝ Նախիջան։ Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարել են Կարսից Նախիջան նոր երկաթուղի կառուցելու նախագծի մասին։ Մենք ակնկալում ենք, որ երկաթուղին գործի Երասխ–Ախուրիկ երթուղով, որտեղ կա գործող երկաթուղի։ Այն փաստը, որ երկաթուղու մի հատվածը գտնվում է ռուսական ենթակայության ներքո, օգտագործվում է Կարս–Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար։
Մենք այստեղ պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք։ Սա 1-2 տարվա հարց չի։ Մենք պետք է լուծում գտնենք և դա պետք է գտնենք բարեկամական, եղբայրական, ընկերական տրամաբանության մեջ»,–ասաց Փաշինյանը։
«Ես այդ հարցը տվել եմ մեր գործընկերներին, և Թուրքիայի, և Ադրբեջանի նախագահին, ասել եմ՝ տեսեք, մենք գնում ենք կարգավորման, Հայաստանով արցեն անցնում է երկաթուղին, ինչո՞ւ եք մի քանի միլիարդ ծախսում մի բանի համար, որն արդեն գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին, դիվանագիտական լռությամբ են պատասխանել։ Բայց միջազգային քննարկումները տեսնելով, մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է»,– ընդգծեց Փաշինյանը։
Փաստորեն նա ասում է, որ եթե Հայկական երկաթուղին Ռուսաստանի տիրապետության տակ չլիներ, Թուրքիան և Ադրբեջանը սիրով կօգտվեին Հայաստանւ ճանապարհներից։ Սա լավ ձև է արդարացնելու ի սկզբանե ակնհայտ միտոմը, որ ԹՐԻՓՓ-ը ոչ թե Հայաստանի ապաշրջափակում է նշանակում, այլ Հայաստանի լիակատար մեկուսացում՝ հայ-իրանական սահմանի օտարմամբ։ Հենց դա էր խնդիրը, որը նախատեսվում էր դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։