
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց իր և իր պատվիրակության պատրաստակամության մասին բանակցել ռուսների հետ՝ Կրեմլի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու համար ցանկացած երկրում, բացի Ռուսաստանից և նրա դաշնակից Բելառուսից։
Նա ասաց, որ լսել է ռուսական կողմից Մոսկվայում բանակցելու մի քանի հրապարակային հրավերներ և ի պատասխան նշեց նման սցենարի անհնարինությունը։ «Մենք պաշտպանում ենք մեր երկիրը, և Ռուսաստանն է հարձակվել մեզ վրա. նրանք են ագրեսորը։ Ես չեմ կարող գալ բանակցելու Պուտինի հետ այն երկրի մայրաքաղաքում, որը այս պատերազմում ագրեսորն է», – ասաց նախագահը։