
Փետրվարի 23-ին պաշտոնական այցով ժամանել եմ Իրանի Իսլամական Հանրապետություն։
Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև տեսանյութ է տարածել։
Ինչի՞ համար է Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնում Իրան, որի շուրջ օղակը սեղմվում է․ փետրվարի 26-ին նախատեսվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ, սակայն զուգահեռ ավելաբում է ռազմական լարվածությունը տարածաշրջանում։
Դրա հետ միասին հայ-իրանական սահմանը, որը կարող է 99 տարով տրամադրվել ամերիկյան գերակշիռ մասնաբաժով ընկերության, հայտնվում է սպառնալիքի տակ, քանի որ շուտով ոչ իրանական, որ հայկական ուժերը չեն կարողանա լիիրավ վերահսկողություն իրականացնել սահմանին։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի վերջին խոստովանություններն առ այն, որ “Թրամփի ուղին” չի շարունակվի Նախիջևանով և Հայաստանով դեպի Թուրքիա, հարց է առաջանում,․ արդյո՞ք կպահպանվի հայ-իրանական ճանապարհը։ Իսկ Իրան-Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը առավել անհավանական է դառնում։
Այդ փաստը չի կարող չանհանգստացնել Թեհրանին, և իրանցիները Սուրեն Պապիկյանից պատասխաններ են ակնկալում։