
Մեր քաղաքացիների մի ստվար զանգված մեզ հարցնում է՝ ինչպես եք պաշտպանելու արցախահայերի իրավունքները, և մենք ուղիղ պատասխանում ենք, որ արցախահայերի Արցախ հավաքական վերադարձի իրավունքը մեր օրակարգում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության և ՀՅԴ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«2021-ին, երբ Արցախը օկուպացված ու հայաթափված չէր, այլ բանի մասին էինք մենք խոսում, 2023 թվականին, երբ գործող իշխանությունների գործողությունների ուղիղ հետևանքով Արցախում հայ չի ապրում, մեր համար, մեր սրտերում, մեր հոգիներում Արցախը բնականաբար հայկական է, բայց մենք մեր քաղաքացիներին ՔՊ-ի պես խաբել չենք պատրաստվում, ոչ մենք չենք ասում, որ գալու ենք հաջորդ տարի ազատագրենք Արցախը, գալու ենք պատերազմ հրահրենք։
Մենք հիմա խոսում ենք արցախահայերի Արցախ հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանության մասին, որովհետև դա ենք իրատեսական տեսնում, դա է այս իրավիճակում իրատեսական»,–ասաց նա։